Թումանյանական խառնաշփոթ

Խոսող Ձուկն ու ՀուռինՎաղ առավոտյան, երբ աքաղաղը դեռ չէր արթնացրել գյուղին ու ամբողջ աշխարհին, Հուռին, ում փայլուն ճակատագրին քաջածանոթ ենք վաղուց, հորանջելով ու աչքերը տրորելով, քայլերն ուղղում էր դեպի գետը, որ կարողանա մի քանի ձուկ որսալ ու տունը պահել, քանի դեռ ամուսինը կոտրել էր ոտքը ու չէր գնում աշխատանքի:Աղջիկն արդեն կորցնում էր հույսը, երբ բախտը նրան կրկին ժպտաց ու խայծը կուլ տվեց մի գեղեցիկ ձուկ:-Բա´ց թող ինձ ամենաբարի ու չքնաղ թագուհի,- կմկմալով խնդրում էր ձուկը:Ինչպես հասկացանք, նա ևս մեզ քաջ հայտնի Խոսող Ձուկն է:-Ների´ր ձկնիկ, բայց հիմա քեզ թողնել չեմ կարող:Տանը երեք օր է, ինչ ուտելու ոչինչ չկա, իսկ դու միակն էիր, ում կարողացա որսալ,- հորանջելով ասաց Հուռին:-Գուցե չհավատաս, բայց երբ բարի ձկնորսն ինձ բաց թողեց, այդ օրից ի վեր ես Ոսկե Ձկնիկի պես մեկը դարձա, սակայն  կարող եմ օգնել ընդհամենը մեկին և մեկ անգամ:Ասա քեզ մտահոգող ամենամեծ խնդիրը և ես կհեռացնեմ այն քո ճանապարհից:Հուռին երկար մտածեց և հիշեց իրենց  նոր հարևանների վեճը, որտեղ շնից կատվին փրկելիս ամուսինը կոտրել էր ոտքը:-Իմ փոքրի~կ ձկնիկ,- հառաչելով ասաց Հուռին,- եթե զորություն ունես, հաշտեցրու իմ հարևաններին` շանը և կատվին:Եթե նրանք այլևս չկռվեն, ես ստիպված չեմ լինի տան հոգսը կրել:Խոսող Ձուկը ժպտաց և վայրկյաններ անց մի մորթյա, գեղեցիկ գդակ ընկավ Հուռիի գլխին:Հուռին ինքնամոռաց ծիծաղեց և իրեն նետեց Կատվի տուն:  Գդակը, որին այդքան սպասում էր շունը, դադարեցրեց Շան և Կատվի հավերժ թվացող կռիվը,  իսկ մեր Հուռին հավատարիմ մնաց իր անվանը և շարունակեց իր ծույլ, բայց երջանիկ ապրելակերպը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*